Վրաստանը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է կորոնավիրուսի պատճառով սահմանված կանոնավոր ավիաթռիչքների արգելքը։ Այս մասին հայտնում է երկրի քաղաքացիական ավիացիայի ծառայությունը։
Բացառություն են Փարիզ, Մյունխեն ու Ռիգա ուղղությունները։
Սահմանափակումները հետագայում կսահմանվեն ըստ համաճարակային իրավիճակի։
Վրաստանն իր սահմանները բացել է միայն Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի համար։
Օգոստոսի 7-ի դրությամբ Վրաստանում 1341 կորոնավիրուսի դեպք է գրանցվել, 1092 մարդ առողջացել է, 17-ը՝ մահացել։