Քանյե Ուեսթն ուզում է TikTok-ի քրիստոնեական տարբերակը ստեղծել՝ JesusTok-ը![]() 18 օգոստոսի 2020 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Ռեփեր Քանյե Ուեսթն իր մտահոգությունն է հայտնել TikTok-ի մասին և ասել, որ ցանկանում է ստեղծել ավելի նոր, ավելի լավ տարբերակ, որը նաև քրիստոնեական կլինի՝ JesusTok անունով։ Ռեփերն ասել է, թե աղջկա հետ դիտել է հավելվածում բեռնված վիդեոներն ու իրեն դուր չի եկել տեսածը։ «Միտքը հենց նոր է ինձ մոտ ծագել, JesusTok։ Ես դիտում էի TikTok աղջկաս հետ և որպես քրիստոնյա հայր, ինձ անհանգստացնում է կոնտենտի մեծ մասը, բայց ես հավանում եմ տեխնոլոգիան»,- գրել է ռեփերը թվիթերյան իր միկրոբլոգում։ 43-ամյա Ուեսթն ասել է, որ հավելվածի համար իր նոր գաղափարը նման է TikTok-ին, բայց կոնտենտն ավելի հարմար կլինի երեխաներին։ Ուեսթը գրել է նաև, որ TikTok-ի հետ գործակցության դեպքում կարելի է ստեղծել ավելի քրիստոնեական տարբերակ՝ երեխաների անվտանգությունն ապահովելու համար։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է արգելել չինական TikTok հավելվածն իր երկրի տարածքում։ Նա երկրի ընկերություններին մինչև սեպտեմբերի 15-ը ժամանակ է տվել TikTok-ի ամերիկյան հատվածը գնելու համար։ Թրամփի ադմինիստրացիան մեղադրում է TikTok-ին օգտատերերի անձնական տվյալները Պեկինին փոխանցելու մեջ։ Հավելվածի սեփականատերերը չեն ընդունում մեղադրանքը։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |