Կորոնավիրուսի նոր օջախ և 1 նոր դեպք՝ Ստեփանակերտում![]() 18 օգոստոսի 2020 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում, գրանցվել է 1 նոր դեպք, փոխանցում են Արցախի տեղեկատվական շտաբից: Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում: Մինչև օգոստոսի 18-ը երկրում հաստատվել է կորոնավիրուսի 255 դեպք, 248-ն արդեն առողջացել է: Փաստացի բուժվում է 6 հոգի, ընդհանուր մեկուսացված է 11 քաղաքացի: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության: Արցախում թեստավորումների նպատակով 161 նմուշառում է իրականացվել, կատարվել է 8207 փորձանմուշի հետազոտություն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |