Ձագարափոսերը և ճեղքերը սպառնում են Ամստերդամին․ Քաղաքը փլուզվում է

Ձագարափոսերը և ճեղքերը սպառնում են Ամստերդամին․ Քաղաքը փլուզվում է

PanARMENIAN.Net - Ամստերդամում ներքին ջրային ուղիների երկայնքով առաջացող ճեղքերը և կարստային ձագարափոսերը քաղաքը ջրի մեջ խորտակվելու վտանգի տակ են դնում։ Եվ միայն լուրջ ծավալով վերանորոգումը կարող է փրկել իրավիճակը, գրում է CNN-ը։

Եթե միլիոնավոր դոլարների վերանորոգման ուղղությամբ քայլեր չձեռնարկվեն, կարող են ոչնչանալ նաև քաղաքի դեմքը կազմող բազմաթիվ քանդակներ։ Վտանգի տակ են նաև կամուրջները և ջրանցքները։

12-րդ և 16-րդ դարերում, երբ Ամստերդամը սկսեց մեծանալ, շենքերը սկսեցին կառուցել փայտե ցցագերանների վրա (ավելի ուշ հայտնվեցին բետոնիցները), որոնք կայունություն էին ապահովում Ամստե գետին շրջապատող ճահճե հողերի վրա։ Ջրանցքները փորվում էին հենց այդ փափուկ հողի մեջ և կառուցվում էին դրանց պատերը։

Ներկայումս 1600 կամրջի և 200 կմ ջրանցքի շոշափելի մասը կարիք ունի ստուգվելու և անհրաժետության դեպքում փոխարինվելու։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---