Վարչապետ․ Գյուղերը պետք է ժամանակակից դարձնել, ճանապարհները՝ այլ մեթոդով վերանորոգել![]() 19 օգոստոսի 2020 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը խնդիր ունի գյուղական համայնքներում միջավայրը ժամանակակից դարձնելու, քննարկվում է համայնքային այն ճանապարհների վերանորոգման հարցը, որոնք, կախված ռելիեֆից, ասֆալտապատման ենթակա չեն, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետք է քննարկենք՝ այլընտրանքային ի՞նչ ձևեր ունենք, որպեսզի գյուղերում հնարավոր լինի նորմալ փողոցներ ունենալ: Առաջինը սալարկման հնարավոր տարբերակն է, և ես հանձնարարեցի այդ թեմայով զբաղվել և գալ եզրակացության: Հընթացս նաև պարզվեց, որ հիմա աշխարհում կան տարբեր տեխնոլոգիաներ, որոնք ասֆալտ չեն, քար չեն, սալարկում չեն, և այլ տարբերակներ նույնպես ունենք»»,-ասել է նա։ Քննարկվել է նաև գյուղական համայնքների ճանապարհների նորոգման հնարավոր մոդելների հարցը, վարչապետին հետաքրքրել է տեղական հումքի՝ Հայաստանում առկա քարային պաշարների արդյունավետ կիրառմամբ լուծումների մշակումը: Քննարկվել է տեղական հումքի պաշարներով հարուստ գյուղական համայնքներից մեկում պիլոտային ծրագրի իրականացման հնարավորությունը, ինչն էլ թույլ կտա գնահատել դրա արդյունավետությունն ու նպատակահարմարությունը: Վարչապետը հանձնարարել է քննարկման արդյունքներով մինչև օգոստոսի վերջ ներկայացնել կոնկրետ համայնքի օրինակով մշակված նախագիծ: 2020-ին ՀՀ-ում նախատեսվում է ասֆալտապատել 750 կմ ճանապարհ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |