Covid-19-ով վարակված 57 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում է![]() 19 օգոստոսի 2020 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 19-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակված 233 պացիենտ ծանր վիճակում է, 57-ը՝ ծայրահեղ ծանր։ Այս մասին ասել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, հայտնում է «ՍիվիլՆեթը»։ Թոքերի արհեստական օդափոխման սարքին միացված է 20 պացիենտ։ Խոսնակը նաև նշել է, որ նախկինում կորոնավիրուսով պացիենտների համար գործում էր 20 հիվանդանոց, կային նաև հիվանդանոցներ, որոնք առանձին բաժանմունքներ ունեին, սակայն ամբողջությամբ չէին վերապրոֆիլավորվել։ Այդ 20 հիվանդանոցից 6-ը վերադարձել է բնականոն աշխատանքի, կորոնավիրուսով պացիենտներով զբաղվում են 14-ը։ Հայաստանում օգոստոսի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը 42,056-ն են։ Կորոնավիրուսից մահվան 833 դեպք կա, այլ պատճառով՝ 249։ Առողջացածների ընդհանուր թիվը 35,226 է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |