ՌԴ-ն արտահանում է ԱԿ-12-երը․ Ստացող երկիրը, հավանաբար, ՀՀ-ն է![]() 20 օգոստոսի 2020 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Կալաշնիկով» ընկերությունը սկսել է ԱԿ-12 ինքնաձիգերի արտահանումը «մերձավոր արտերկրի» երկրներ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է կոնցերնի գլխավոր տնօրեն Դմիտրի Տարասովը։ Թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը, չի հստակեցվում։ Սակայն ուշագրավ է՝ 2019-ին Հայաստանը Ռուսաստանի հետ 50 հատ ԱԿ-12-երի փորձնական խմբաքանակ գնելու պայմանագիր էր կնքել՝ դառնալով ՌԴ-ից բացի դրանք գնող առաջին երկիրը։ Այլ գնորդներ հայտնի չեն, սակայն չի կարելի բացառել, որ չկան։ PanARMENIAN.Net ի հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարարությունից հրաժարվեցին մեկնաբանել տեղեկությունը։ 5.45 և 7.62 տրամաչափի ԱԿ-12 ինքնաձիգերը րոպեում 700 կրակոց են արձակում, դրանց հեռահարությունը 1000 մ է, որից 600 մ-ը՝ էֆեկտիվ։ Ռուսական բանակի սպառազինությունն ինքնաձիգերը համալրել են 2018-ին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |