Վրաստանը մեկ ամսում 1200 զբոսաշրջիկ է ընդունել

Վրաստանը մեկ ամսում 1200 զբոսաշրջիկ է ընդունել

PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում ուղիղ չվերթով 1200 զբոսաշրջիկ է այցելել Վրաստան, հայտարարել է երկրի Զբոսաշրջության ազգային վարչակազմի ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին, փոխանցում է Apsny.ge-ն:

Նրա խոսքով՝ այդ ընթացքում 14 կանոնավոր չվերթ է իրականացվել: Այդ չվերթերով ընդհանուր առմամբ Վրաստան է այցելել 2200 հոգի, նրանց 56%-ն օտարերկրացի են եղել:

Կվրիվիշվիլին հայտնել է նաև, որ Վրաստան ժամանողները պատահականության սկզբունքով կորոնավիրուսի թեստ են հանձնում, թեստավորվածներից ոչ ոքի մոտ վիրուս չի հաստատվել:

Մարտից հետո կորոնավիրուսի պատճառով Վրաստանը դադարեցրել է կանոնավոր չվերթերը, նախատեսվում է դրանք վերսկսել սեպտեմբերի 30-ին: Օգոստոսի 21-ի դրությամբ Վրաստանում հաստատվել է վիրուսի 1385 դեպք: Առողջացել է 1128 մարդ, մահացել է 17 հոգի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---