Վրաստանում կորոնավիրուսի 15 նոր դեպք կա

Վրաստանում կորոնավիրուսի 15 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակի 15 նոր դեպք կա։ Ըստ հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի՝ ընդհանուր առմամբ վարակվածների թիվը 1385 է, որից 1128-ն ապաքինվել է։ Մահացել է 17 հիվանդ։

Կարանտինում 6903 մարդ կա, բժիշկների հսկողության տակ 278 մարդ կա։

Օգոստոսի 21-ից չեղարկվել են սահմանափակումները Սվանեթի Մեսթիայի շրջանի բոլոր գյուղերում, բացառությամբ շրջկենտրոն Մեսթիայի և Լենջերի գյուղի, գրում է Sputnik-Georgia-ն։

Կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի որոշմամբ, Լենջերի գյուղում բնակչության թեստավորում կանցկացվի։

Մեսթիայի բնակչության շրջանում ավելի վաղ 3509 մարդ է թեստավորվել և ևս 1246 մարդ, որոնք եղել են այդ շրջանում կարանտինի հայտարարումից առաջ 2 շաբաթվա ընթացքում։

Հուլիսի 22-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում ուղիղ չվերթով 1200 զբոսաշրջիկ է այցելել Վրաստան: Օգոստոսի 19-ին երկրի միջկառավարական համակարգման խորհրդի նախագահ Ալեքսանդր Խոջենաշվիլին հայտարարել է, որ հյուրանոցների, բարերի, ակումբների և սրճարանների սպասարկող անձնակազմերն ինտենսիվ կերպով կթեստավորվեն։ Նման որոշումը պայմանավորված է տուրիստների թվի աճով, ինչն էլ իր հերթին բարձրացնում է սպասարկման ոլորտի աշխատողների վարակվելու շանսերը։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---