Թուրքիայում ևս մեկ բյուզանդական եկեղեցի կվերածեն մզկիթի

Թուրքիայում ևս մեկ բյուզանդական եկեղեցի կվերածեն մզկիթի

PanARMENIAN.Net - Սուրբ Սոֆիա քրիստոնեական տաճարը մզկիթի վերածելուց հետո Թուրքիայի նախագահը հրամանագիր է ստորագրել 1958-ից թանգարանի կարգավիճակ ունեցող մեկ այլ բյուզանդական Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին մզկիթի վերածելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ekathimerini.com կայքը։

Թանգարանի կարգավիճակը փոխելու որոշումը կար դեռ 2019-ի դեկտեմբերին։ Սակայն մինչ օրս Թուրքիայի Գերագույն խորհրդի (բարձրագույն դատական ատյանի) որոշումը չէր կատարվել։

Խորի Սբ Ամենափրկիչը կառուցվել է 6-րդ դարում՝ մ.թ.ա. 534 թվականին, մի քանի անգամ վերակառուցվել և վերանորոգվել է։ Եկեղեցին գրանցված է ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 10-ին ստորագրել էր երկրի Գերագույն խորհրդի կայացրած որոշումը՝ Սբ Սոֆիա տաճարը թանգարանից մզկիթի վերածելու։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---