Փրկարարներն օգնել են 14 արշավականի իջնել Արագածից․ Մեկը վնասել էր ոտքը

Փրկարարներն օգնել են 14 արշավականի իջնել Արագածից․ Մեկը վնասել էր ոտքը

PanARMENIAN.Net - Փրկարարներն օգնել են 14 հոգանոց արշավախմբին իջնել Արագածից: Օգոստոսի 20-ին՝ ժամը 20։58-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ արշավախումբը բարձրացել է Արագած լեռը․ 5 քաղաքացի գտնվում է Քարի լճի մոտակայքում, իսկ մյուս 9-ը՝ լեռան հարավային և արևելյան գագաթների միջնամասում։ Նրանցից մեկը վնասել է ոտքը և տարածքի դժվարանցանելիության պատճառով չեն կարողանում իջնել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները լեռան հարավային և արևելյան գագաթների միջնամասում հայտնաբերել են քաղաքացիներին, մոտեցրել փրկարարական ավտոմեքենային, այնուհետև՝ տեղափոխել իրենց ավտոմեքենայի մոտ։ Քաղաքացի Գայանե Վ․-ն, որ վնասել էր ոտքը, հրաժարվել է բուժօգնությունից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---