Եղեգնուտցիները գործադիրից Արմավիրի մարզպետի հրաժարականն են պահանջել![]() 21 օգոստոսի 2020 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Արմավիրի Եղեգնուտ համայնքի մի խումբ բնակիչներ Կառավարության շենքի առջև բողոքի ցույց են իրականացրել՝ հայտարարելով, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ամեն ինչ անում է, որ վերադառնա նախկին գյուղապետը: Նրանք պահանջել են մարզպետի հրաժարականն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու ցակություն հայտնել, փոխանցում է Factor.am-ը: Համայնքի ղեկավարի տեղակալ Անտոն Խուրշուդյանը հայտարարել է, թե մարզպետը հրաժարվում է երկխոսել իրենց հետ: Ըստ նրա՝ 170 մլն դրամի ասֆալտապատման ծրագիր է իրականացվում, սակայն դրան խոչընդոտում է մարզպետը, քանի որ նախկին համայնքապետն իշխանության չէ: Ըստ Խուրշուդյանի՝ Մաթևոսյանը մի շարք ապօրինի կարգադրություններ է արել, իսկ իրեն ոստիկանությունում զրույցի են հրավիրել ու պահանջել հանձնել գյուղապետարանի կնիքը: Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում դեռ 2018-ից համայնքապետի պաշտոնի շուրջ կրքեր են բորբոքվում: 2018-ի իշխանափոխությունից հետո Եղեգնուտը 27 տարի ղեկավարած Ռազմիկ Մարգարյանը բնակիչների ճնշմամբ լիազորությունները վաղաժամ դադարեցնելու դիմում էր ներկայացրել: Այդ ժամանակ Արմավիրի նախկին մարզպետի՝ Գագիկ Միրիջանյանի որոշմամբ համայնքի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել նույն գյուղի բնակիչ Ռազմիկ Մկրտչյանը։ Սակայն համայնքի նախկին ղեկավարը մտափոխվել է, մարզպետի որոշումը բողոքարկել ՀՀ վարչական դատարան, որն էլ բավարարել է բողոքը։ Արդյունքում մարզպետի որոշումն անվավեր է ճանաչվել, ըստ այդմ՝ գյուղապետի ԺՊ Ռազմիկ Մկրտչյանը պետք է հեռանա պաշտոնից, նախկին ղեկավար Ռազմիկ Մարգարյանը՝ շարունակի պաշտոնավարել։ Դրանից հետո Արմավիրի ներկայիս մարզպետի` Համբարձում Մաթևոսյանի` 2020-ի հունիսի 22-ի որոշմամբ ևս անվավեր է ճանաչվել Մկրտչյանին համայնքի ղեկավարի ԺՊ նշանակելու որոշումը: Մաթևոսյանն աշխատանքային խումբ է ստեղծել, որի գործունեությանը համայնքի բնակիչները խոչընդոտել են, նրանց դեմ քրգործ է հարուցվել ինքնիրավչության հոդվածով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |