Իոաննիսյան. Ընտրելու տարիքը գուցե 18-ից իջեցվի, ԱԺ-ում կայուն մեծամասնությունից հրաժարվելու ենք![]() 21 օգոստոսի 2020 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Ընտրական բարեփոխումների հանձնաժողովը երկու հարցով ձևավորված դիրքորոշում ունի, մեկը խորհրդարանական հանրապետություն ունենալն է, մյուսը՝ կայուն մեծամասնության մեխանիզմից հրաժարվելը, մյուս հարցերը դեռ քննարկման փուլում են, հայտարարել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը: «Ներկայիս Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը ենթադրում են, որ ընտրությունների արդյունքում խորհրդարանն ունենալու է կայուն մեծամասնություն, ըստ այդմ՝ Կառավարության ձևավորման խնդիրներ չեն լինում: Այժմ քննարկման հարց է, թե եթե հրաժարվում ենք կայուն մեծամասնության երաշխավորումից, ինչպես է ձևավորվելու Կառավարությունը»,- նշել է նա: Իոաննիսյանը հայտնել է նաև, որ ընտրական իրավունքի և իշխանության ձևավորման հետ կապված մի շարք հարցեր կան, որոնք հանձնաժողովի օրակարգում են, դրանք վերաբերում են ընտրելու իրավունքի տարիքին, հանրապետության նախագահի ընտրության մեխանիզմին, հանրաքվեների մեխանիզմին: Ըստ Իոաննիսյանի՝ ընտրական տարիքի վերաբերյալ քննարկվում է երեք հնարավոր սցենար. մեկը՝ թողնել այնպես, ինչպես կա՝ 18 տարեկան, մյուսը, որ ընտրելու տարիքն իջեցվում է մինչև 16 կամ 17 տարեկան, իսկ ըստ երրորդ սցենարի՝ ազատություն է տրվում օրենսդիր մարմնին՝ որոշելու՝ որ ընտրություններում ինչ տարիքային շեմ սահմանվի: Նրա խոսքով՝ Հայաստանի մասով պետք է հաշվի առնել, որ երկրում 16 տարեկանից սկսած քաղաքացուն տրվում է ընտանիք կազմելու, աշխատելու և հարկեր վճարելու, հավաքների մասնակցելու իրավունք, սակայն ոչ ընտրելու: ՀՀ-ում 2020-ի ապրիլի 4-ին նախատեսվում էր անցկացնել Սահմանադրական հանրաքվե, այն կորոնավիրուսի համավարակի պատճառով չանցկացվեց: Ընտրական բարեփոխումների հանձնաժողովը 2020-ի փետրվարի վերջից է սկսել նիստեր գումարել : ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |