ՀՀ-ում կորոնավիրուսի 139 նոր դեպք կա և 9 մահ![]() 22 օգոստոսի 2020 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում օգոստոսի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 42,616-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 139-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 9 դեպք է գրանցվել. 8-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 850 դեպք կա, այլ պատճառով՝ 254։ Ապաքինվել է ևս 214 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 35,907 է։ Փաստացի բուժվողների թիվը 5605 է։ Մեկ օրում թեստավորվել է 1494 մարդ։ Ընդհանուր առմամբ, 193,693 թեստ է արվել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |