Blue Origin-ը ներկայացրել է Լուսնային մոդուլի լայնամասշտաբ մանրակերտը![]() 22 օգոստոսի 2020 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնը ներկայացրել է Լուսնի վրա մարդկանց վայրէջքի համար նախատեսված տիեզերանավի լայնամասշտաբ մանրակերտը։ Այն կօգնի NASA-ին ու տիեզերագնացներին կողմնորոշվել վայրէջքի հարցում և, հնարավոր է, օգտագործվի «Արտեմիդա» ծրագրի շրջանակում, փոխանցում է N+1-ը։ Ներկայումս մի քանի ընկերություններ են մշակում լուսնային սարքեր «Արտեմիդա» համար, որի շրջանակում NASA-ն 2024-ին պատրաստվում է Լուսին մարդ ուղարկել։ Ընկերությունների թվում են Dynetics-ը, SpaceX-ը։ Օգոստոսի 20-ին Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնում Human Landing System ընկերությունը ներկայացրել է վայրէջքային մոդուլը՝ իրական չափով։ Այն կազմված է երկու մասից, նույն սխեման օգտագործվում է նաև «Ապոլոն» լուսնային մոդուլների դեպքում։ Ստորին հատվածը (Descent Element) կազմված է Blue Moon վայրէջքի սարքից։ Այն ամբողջովին ավտոմատ է և կարող է վայրէջք կատարել առանց տիեզերագնացի օգնության կամ նույնիսկ առանց նրա ներկայության։ Նման կառուցվածքն անօդաչու վայրէջքների հնարավորություն կարող է տալ։ Blue Origin-ից նշում են, որ մանրակետը կարող է օգտագործվել փորձնական ու գործնական կիրառման մեջ, որից հետո կշտկվի՝ շնորհիվ դիտարկումների։ Մանրակերտի բոլոր համակարգերը պետք է պատրաստ լինեն մինչև 2024 թվականը, երբ պլանավորովում է մարդու վայրէջք Լուսնի վրա։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |