24 օգոստոսի 2020 - 13:39 AMT
Փաստաբան Աթանեսյանն այլևս Հրայր Թովմասյանի սանիկի պաշտպանը չէ

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարել է, որ դադարեցնում է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի շահերի պաշտպանությունը՝ հենց Փանոսյանի խնդրանքով։

Աթանեսյանը գրել է, թե իր տեղը զիջում է ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանին:

Նոտարական գրասենյակների սեփականաշնորհման գործով մեղադրյալ Փանոսյանը կալանավորվել է 2020-ի հունվարի 9-ին։ Քրգործն առնչվում է Թովմասյանի՝ արդարադատության նախարար աշխատելու շրջանին: Թովմասյանին և նրա սանիկին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել: Թովմասյանի խափանման միջոցը չբացակայելու ստորագրությունն է։