«Ձյունիկի» շենքը նորից չեն կարողացել ամբողջությամբ պայթեցնել![]() 24 օգոստոսի 2020 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Oգոստոսի 24-ին շարունակվել են «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման աշխատանքները՝ արդեն 4-րդ անգամ։ Այս անգամ հաջողվել է շենքը փլուզել մասնակիորեն, պայթեցումից որոշ ժամանակ անց շենքի մի մասը քանդվել է։ Պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներն իրականացնում է «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» ՍՊԸ-ն։ Պայթեցման եղանակով շենքի փլուզման առաջին փորձն արվել էր հուլիսի 8-ին։ ժամը 15։30-16։30-ը Քրիստափորի և Սևանի փողոցների խաչմերուկից մինչև Արշակունյաց պողոտա-Սևանի փողոց հատվածներում ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը սահմանափակված էր։ 2019-ի օգոստոսի 19-ին «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքում հրդեհ էր բռնկվել, որն ամբողջությամբ հաջողվել էր մարել միայն 7 օր անց։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |