Արմենակ Ուրֆանյանին Արցախի հերոսի կոչում կշնորհվի

Արմենակ Ուրֆանյանին Արցախի հերոսի կոչում կշնորհվի

PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության նախարարությունը միջնորդագիր է ներկայացրել Ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու վերաբերյալ, հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Արմենակ Ուրֆանյանի անձնուրաց ու հայրենանվեր պահվածքի մասին ժամանակին բազմաթիվ քննարկումներ են եղել: Նրա հերոսական կերպարն ըստ արժանավույն գնահատելու համար, դա, կարծում եմ, Արցախի Հանրապետության օրվա լավագույն որոշումը կլինի: Սիրով և հպարտությամբ կհաստատեմ»,- գրել է Հարությունյանը։

Ուրֆանյանը Պաշտպանության բանակի զինծառայող, զինված ուժերի կապիտան էր, զոհվել է 2016 թվականի Քառօրյա պատերազմի ժամանակ։ Ուրֆանյանն իր հրամանատարության տակ գործող հրաձգային վաշտի անձնակազմի հետ երկարատև մարտ է մղել հանկարծակի հարձակում գործած հակառակորդի հետ։ Անձնակազմին հետ ուղարկելով՝ կապիտան Ուրֆանյանը միայնակ շարունակել է մարտը՝ այդ ընթացքում խոցելով մեկ տանկ և թշնամու մոտ մեկ տասնյակ զինվորներ։ Գերի չընկնելու համար՝ իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող թշնամու խումբը՝ նրանց պատճառելով զգալի մարդկային կորուստներ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---