Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ

Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ

PanARMENIAN.Net - Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի խափանման միջոց կալանավորումն անփոփոխ կմնա։ Օգոստոսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է որոշում, ըստ որի՝ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը համարվում է հիմնավորված, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ դատարանը մերժել է։

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացման, վատնման և դրա կազմակերպման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար։

Խաչատրյանին վերագրված 9 դրվագ հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը և կաշառքի առարկա հանդիսացած գումարը կազմում է մոտ 20 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---