ԵԱՏՄ-ում ապրանքային նշանների համաձայնագիրը կվավերացվի

ԵԱՏՄ-ում ապրանքային նշանների համաձայնագիրը կվավերացվի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին համաձայնագրի վավերացմանը։

Պայմանագիրը կկարգավորի ԵԱՏՄ-ում ապրանքային նշանների և ապրանքների ծագման տեղանունների իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները:

Միության ապրանքային նշանների և ապրանքների ծագման տեղանունների օգտագործման իրավական պահպանությունը կգործի ԵԱՏՄ ամբողջ տարածքում:

Փաստաթղթի համաձայն՝ ապրանքային նշանի կամ ապրանքի ծագման տեղանվան գրանցման հայտ կարելի է ներկայացնել ազգային արտոնագրային գերատեսչություններից որևէ մեկում։ Անհրաժեշտ ընթացակարգերի ավարտից հետո անվանումն իրավաբանորեն պահպանվում է միության անդամ պետություններից յուրաքանչյուրի տարածքում։

Փաստաթուղթը ստորագրվել է 2020-ի փետրվարի 3-ին՝ Մոսկվայում։ Կառավարությունը փաստաթուղթն ուղարկել է Սահմանադրական դատարան՝ հիմնական օրենքին համապատասխանեցնելու համար, դրական եզրակացության դեպքում համաձայնագիրը կքննարկվի խորհրդարանում։

Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 2015 թվականին։ Այսօր դրա մեջ մտնում է 5 երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---