Պուտինն ուժայինների ռեզերվ է ստեղծել Բելառուսի համար![]() 27 օգոստոսի 2020 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն իրավապահ մարմինների աշխատակիցների ռեզերվ է ստեղծել Բելառուսի համար։ Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ասել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խնդրել է իրեն իրավապահների որոշակի ռեզերվ ստեղծել։ «Եվ ես դա արել եմ»,- ասել է Պուտինը, գրում է ՌԲԿ-ն։ Ըստ նրա՝ ռուսաստանցի իրավապահները գործի չեն անցնի, քանի դեռ «ծայրահեղական տարրերը» չեն սկսել անցնել «որոշակի սահմաններ» և «մեքենաներ, տներ ու բանկեր հրկիզել, վարչական շենքեր գրավելու փորձեր անել»։ Պուտինը նշել է, որ Լուկաշենկոյի հետ բանակցութունների ժամանակ իրենք եկել են եզրակացության, որ դեռևս այդ ռեզերվը գործարկելու անհրաժեշտություն չկա։ Օգոստոսի 15-ին Լուկաշենկոն հայտարարեց, որ պայմանավորվել է Պուտինի հետ Մինսկին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ՝ արտաքին սպառնալիքների դեպքում «առաջին իսկ հարցումով»։ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններում որտեղ, ըստ ԿԸՀ-ի, 6-րդ անգամ հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, երկրում բողոքի ակցիաներ են սկսվել։ Photo. TASS ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |