Սուրենյան․ Սեպտեմբերը սկսվելու է շոգերով

Սուրենյան․ Սեպտեմբերը սկսվելու է շոգերով

PanARMENIAN.Net - ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ սեպտեմբերը սկսվելու է շոգերով։

Օդի ջերմաստիճանի բարձրացումը շարունակվելու է նաև առաջիկա օրերին։

Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում՝ օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +35-37 աստիճան տաքություն։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---