ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը կարող է խափանվել![]() 29 օգոստոսի 2020 - 13:05 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը գերմանական «Բավարիայի» և իսպանական «Սևիլյայի» միջև կարող է խափանվել, գրել է The Times-ը։ Հանդիպումը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 24-ին, սակայն Հունգարիան որոշել է սեպտեմբերի 1-ից փակել սահմանները բոլոր օտարերկրացիների համար կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով։ Այդպիսով ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը հարցականի տակ է հայտնվել, գրում է Championat.com-ը։ Նախապես որոշվել էր հանդիպումն անցկացնել օգոստոսի 12-ին Պորտուում, սակայն, քանի որ Պորտուգալիայում ՉԼ «Ութի եզրափակիչը», հանդիպումը որոշվեց Բուդապեշտ տեղափոխել։ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի տիտղոսակիրն անգլիական «Լիվերպուլն» է, որը հաղթել է Լոնդոնի «Չելսիին» 11 մետրանոցների շարքում։ Հունգարիայի իշխանությունները փակում են երկրի սահմանները՝ զսպելու կորոնավիրուսի տարածումը։ Սեպտեմբերի 1-ից օտարերկրացիների մուտքը երկիր կարգելվի, հայտարարել է վարչապետի վարչակազմի ղեկավար Գերգեյ Գուլյաշը։ Ըստ նոր կանոնների՝ Հունգարիայի քաղաքացիները կկարողանան մուտք գործել երկիր՝ կորոնավիրուսի 2 բացասական թեստ ներկայացնելով։ Հակառակ դեպքում, նրանք 14 օր կարանտինում կանցկացնեն։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |