29 օգոստոսի 2020 - 14:15 AMT
Շաբաթն առաջնագծում․Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է մոտ 3600 կրակոց

Օգոստոսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 400 անգամ`հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 3600 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3500 կրակոց: