29 օգոստոսի 2020 - 17:51 AMT
Փաշինյանը Սյունիքում քննարկել է արոտավայրերի և ճանապարհների հարցն ու տատիկի ձեռքերն ախտահանել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզի, եղել մարզի Ծղուկ և Անգեղակոթ համայնքներում, հանդիպել բնակիչների հետ։

Փաշինյանը Ծղուկ համայնքում գյուղացիների հետ քննարկել է արոտավայրերի, մսի և կաթի մթերման հետ կապված հարցեր ու հանձնարարականներ տվել պատասխանատուներին։

Նշվել է, որ համայնքում մանկապարտեզ կառուցելու հետ կապված աշխատանքներ են տարվում: Այն նախատեսվում է իրականացնել 2021-ի ընթացքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ կառավարություն-համայնք համագործակցությամբ:

Ծղուկում նշել են, որ իրենք հողի խնդիր ունեն․ համայնքի շրջակայքի հողերը վարձակալության են տրվել, իսկ 30-40% աճող անասնապահություն ունեցող գյուղում անասնապահությամբ զբաղվողներն արոտավայրերի խնդիր ունեն։ Բնակիչները նշում են, որ իրենք արոտավայր են սարքել վարելահողերը, իրենց խնդիրը կլուծվի, եթե վարելահողերի վարձակալությանը վերադարձվի։

Ծղուկի բնակիչները նշել են նաև, որ խնդիր ունեն նաև մսի ու կաթի սպառման ժամանակ․ դրանք էժան են վաճառում։

Վարչապետին Ծղուկում դիմավորելու է եկել նաև 93 տարեկան մի կին։ Նրա ձեռքերը վարչապետն ախտահանել, ձեռքով բարևել ու սուրճ է հյուրասիրել։

Անգեղակոթ համայնքի մուտքի մոտ բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանը խոստացել է, որ 2021-ին երկու փուլով կնորոգվի16 կմ-անոց ճանապարհահատվածը։

Սյունիք կատարած այցից հետո վարչապետն աշխատանքային այցով Արցախ է ուղևորվել, նրան դիմավորել է ԱՀ ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նրանք առաջիկայում պաշտոնական հանդիպում կունենան: Նախատեսված է նաև այցելություն ԱՀ շրջաններ:

Օգոստոսի 22-ին Փաշինյանն այցելել էր Գեղարքունիքի ու Տավուշի մարզեր, շրջել որոշ համայնքներում։