Փարիզում պղծել են Կոմիտասի հուշարձանը![]() 31 օգոստոսի 2020 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Փարիզում պղծել են հայ մեծանուն երգահան և կոմպոզիտոր, Հայոց ցեղասպանության ականատես Կոմիտասի հուշարձանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Անժելա Կժդրյանը։ «Վանդալիզմը կորոնավիրուսի օրերին... Փարիզում Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող` Կոմիտասի արձանի վրա գրել են «Կեղծիք է»,- ասվում է գրառման մեջ։ Կոմիտասի հուշարձանը հավերժացնում է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Դրա վրա գրված է. «Ի հիշատակ Կոմիտաս վարդապետի և 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1․5 միլիոն զոհերի»: Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտել է Փարիզում Կոմիտաս Վարդապետի արձանի պղծումը, որը ժխտողականության դրսևորում է, «մի հուշարձանի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության նահատակների, ինչպես նաև Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին»։ Հուշարձանը կանգնեցվել է Փարիզի կենտրոնում 2003-ին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |