«Դալի և Պիկասո» ցուցահանդեսը 10 օրում մոտ 10,000 այցելու է ունեցել![]() 31 օգոստոսի 2020 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Ազգային պատկերասրահում ավարտված «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը 10 օրում մոտ 10,000 այցելու է ունեցել։ Այդ մասին ասվում է Ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջում։ Ցուցահանդեսը դեռևս մարտ ամսին կազմակերպել էր Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Արման Ծատուրյանը, այն վերաբացվել էր օգոստոսի 20-ին։ Ցուցադրվել է Դալիի և Պիկասոյի մոտ 300 ստեղծագործություն՝ մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից: Դալին իսպանացի հայտնի նկարիչ, քանդակագործ, գրող է, սյուռեալիզմի հիմնադիրներից մեկը: Նա հեղինակել է «Վերջին ընթրիքը», «Հիշողության կայունություն», «Կորպուս գիպերկուբուս» և մի շարք այլ հայտնի կտավներ: Իսպանացի նկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկոասոն Կուբիստական շարժման հիմնադիրներն է։ Նրա հայտնի կտավներից են «Ալժիրցի կանայք», «Գեռնիկա», «Երազ», «Ավինյոնի աղջիկները» և այլն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |