Պռոշյանի կոնյակի գործարանում հրդեհից տուժածներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է![]() 2 սեպտեմբերի 2020 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Պռոշյանի կոնյակի գործարանի մասնաճյուղում հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, դինամիկայում՝ կայուն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «32 և 46 տարեկան պացիենտները վիրահատվել են. վիրահատությունը հաջող է ընթացել: Բացի այրվածնքերից, վերջիններս ունեն նաև կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում»,- ասվում է գրառման մեջ։ Մյուս պացիենտների առողջական վիճակում փոփոխություն չկա: Սեպտեմբերի 1-ին Պռոշյանի կոնյակի գործարանում պայթյունից ու հրդեհից մահացել են զոդողը և մասնաճյուղի տնօրեն Լևոն Ալեքսանյանը։ Գործարանում աշխատանքը դադարացված է, այն հոսանքազրկված է, խաղողի մթերումն իրականցվում է մյուս մասնաճյուղում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |