Սեպտեմբերին նորմայից 1-2 աստիճանով շոգ կլինի![]() 2 սեպտեմբերի 2020 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը: «Կանխատեսվում է բավականին տաք սեպտեմբեր, տեղումների քանակը սպասվում է նորմայի սահմաններում»,- ասվում է գրառման մեջ։ Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ սեպտեմբերի 2-ի ցերեկը, 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 6-7-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +37 աստիճան տաքություն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |