ԱՄՆ-ն հանում է Կիպրոսի համար զենքի էմբարգոն՝ Միջերկրական ծովում հույն-թուրքական լարվածության ֆոնին![]() 2 սեպտեմբերի 2020 - 16:18 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Կիպրոսն ԱՄՆ առանցքային գործընկերն է Արևելյան Միջերկրականում։ ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը հանում է Կիպրոսին զենքի որոշ բաղադրիչների մատակարարման էմբարգոն, գրում է Interfax-ը։ «Ես ուրախ եմ հայտարարել, որ մենք խորացնում ենք Կիպրոսի հետ գործակցությունն անվտանգության ոլորտում։ Առաջիկա ֆինանսական տարում մենք կհանենք Կիպրոսի ոչ մահաբեր սպառազինության վաճառքի սահմանափակումը»,-ասվում է Պոմպեոյի գրառման մեջ։ ԱՄՆ-ում նոր ֆինանսական տարին սկսվում է հոկտեմբերի 1-ին։ Թուրքիայի ԱԳՆ-ն, մեկնաբանելով Վաշինգտոնի այդ որոշումը, հայտարարել է, որ այն անհամատեղելի է Թուրքիայի և ԱՄՆ դաշնակցային հարաբերությունների ոգու հետ։ Պոմպեոյի հայտարարությունը հնչել է Արևելյան Միջերկրականի ավազանում իրավիճակի վատթարացման ֆոնին։ Վերջին շրջանում Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ծավալած էներգակիրների որոնողական աշխատանքների պատճառով լարված հույն-թուրքական հարաբերություններն առավել լարվել են հունական տարածքային ջրերի մոտ թուրքական Oruç Reis նավի կողմից սեյսմիկ հետազոտություններ իրականացնելու պատճառով։ Անկարան նաև հատուկ հետազոտական նավեր է ուղարկել նավթագազային հետախուզման համար այն տարածքներ, որտեղ Կիպրոսը արդյունահանման թույլտվություններ է տվել ԱՄՆ, Ֆրանսիայի և Իտալիայի ընկերություններին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |