Նախագահ․ Արցախը սեպտեմբերին 3G կապ կունենա, 2021-ից՝ 4G![]() 2 սեպտեմբերի 2020 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ից 7 օրվա մեջ Արցախի ամբողջ տարածքն ունենալու է 3G կապի հնարավորություն, իսկ 4G Ստեփանակերտում և մնացած խոշոր բնակավայրերում ծրագրվում է 2021-ին։ Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ սեպտեմբերի 2-ի գիշերը վերագործարկվելու են նոր կայանները։ Արցախում լինելու է Հայաստանի որակի կապ՝ ՀՀ գնին համապատասխան: «Հունվարի 1-ից կտրուկ լինելու է առաջին նվազեցումը, երկրորդը՝ հունիսի կամ հուլիսի 1-ից, իսկ 22 թվականի հունվարի 1-ից ունենալու ենք Հայաստանի գնին համապատասխանող կապ, անկախ նրանից նոր օպերատոր կլինի», թե չի լինի»,- նշել է նա։ Հարությունյանի խոսքով՝ նոր օպերատոր գտնելու հետ կապված լուրջ առաջարկություն երբևէ չեն ունեցել և չեն էլ ունենալու, դրա համար նպատակն է գոնե առկա օպերատորի հետ գալ համաձայնության: Նա հիշեցրել է, որ «Ղարաբաղ Տելեկոմի» մենաշնորհային պայմանագիրը կնքվել է 2002-ից 30 կամ 35 տարի ժամկետով: Ըստ նրա՝ որպես վարչապետ պաշտոնավարման վերջին օրերին Ucom–ին, MTS-ին, «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ին (Beeline-ին) հրավիրել է Արցախում կապի բնագավառում ծառայություններ մատուցելու, երկուսի պատասխանը բացասական է եղել, իսկ Ucom-ը պատասխան չի տվել: «Մինչև հրաժարականս, օրեր առաջ եղել եմ Լիբանանում և հանդիպել եմ «Ղարաբաղ Տելեկոմի» միակ սեփականատեր Պիեր Ֆատուշի հետ, և մենք համատեղ մշակել ենք ճանապարհային քարտեզ, որը թույլ է տալու Արցախում ունենալ բարձրակարգ և մատչելի գներ»,- ասել է նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |