Covid-19-ի պատճառով աշխարհում շաքարի պակաս է հնարավոր![]() 2 սեպտեմբերի 2020 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանը կարող է բախվել շաքարեղեգների բերքահավաքի հետ կապված խնդիրների, ինչը սպառնում է աշխարհով մեկ շաքարի մատակարարումներին։ Խնդիրն այն է, որ բերքահավաք անող աշխատող-միգրանտները կորոնավիրուսի պատճառով, հնարավոր է, չհասնեն դաշտեր, հայտնում է Reuters-ը։ Շաքարեղեգների հավաքը Հնդկաստանում կատարվում է հոկտեմբերին, սակայն երկրում արդյունաբերության այս ոլորտը մեքենայացված չէ և բազմաթիվ մարդիկ երկրով մեկ գալիս են այն ձեռքով հավաքելու։ Կորոնավիրուսի դեպքերը Հնդկաստանում 3․7 մլն-ն են, և մտահոգություններ կան, որ դրա բերքահավաքը կարող է խթանել վիրուսի տարածվածությունը։ Բերքահավքի ձգձգումները կդանդաղեցնեն շաքարի արտադրությունն այն ժամանակ, երբ ամենամեծ արտադրողներից Բրազիլիայում ավարտվում է բերքահավաքի սեզոնը, իսկ մեկ այլ մեծ արտադրող Թաիլանդում սպասվում է ամենաքիչ բերքը վերջին 10 տարում։ Այսպիսով՝ հնարավոր է համաշխարհային շուկայում շաքարի հասանելիությունն ընկնի։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |