ԵԱՏՄ-ում ծխախոտի տուփերը կարող են առանց տարբերանշանի դառնալ![]() 2 սեպտեմբերի 2020 - 18:28 AMT PanARMENIAN.Net - ԵԱՏՄ տարածքում ծխախոտի տուփերը կարող են առանց տարբերանշանի դառնալ։ ՌԴ առողջապահության նախարարությունը, որը մի քանի տարի է՝ առաջ է տանում այդ նախաձեռնությունը, որոշել է այն դուրս բերել ԵԱՏՄ քննարկման։ Այժմ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգում։ Փորձագետները, սակայն, նշում են, որ դա հազիվ թե հանգեցնի ծխախոտի սպառման նվազեցմանը, բայց կարող է խթանել ապօրինի շուկայի աճը, գրում է «Կոմերսանտը»։ Ըստ «ԲԱՏ Ռոսիա» (Dunhill, Kent, Pall Mall ապրանքանիշեր) ընկերության ղեկավար Օլեգ Բարվինի՝ ՌԴ-ում անօրինական ծխախոտի իրացման շուկան արդեն հասնում է 15.6%-ի, իսկ չեզոք տուփերի պատրաստման հեշտությունն ու ապրանքանիշերի պաշտպանության հնարավորության բացակայությունը կեղծ ապրանքի շեշտակի աճ կառաջացնի։ Ըստ պարբերականի աղբյուրի՝ ծխախոտային ոլորտում նոր փաթեթավորման ներմուծումը ռուսական ընկերություններից լրացուցիչ մոտ 1․5 մլրդ ռուբլի ($33․7 մլն) կպահանջի։ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 25-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունների Մաքսային միության շրջանակում գործում է ապրանքների ներքին շուկա և իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով՝ առանց մաքսային հայտարարագրման ու պետական հսկողության: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |