Մասկը հայտնել է Starship-ի` ուղեծիր առաջին թռիչքի ժամկետը![]() 2 սեպտեմբերի 2020 - 19:08 AMT PanARMENIAN.Net - Միլիարդատեր գյուտարար Իլոն Մասկը հայտարարել է, որ տիեզերագնացների մասնակցությամբ Starship տիեզերանավը կարող է ուղեծիր դուրս գալ արդեն 2021-ին։ Մասկը հայտնել է, որ Starship-ի ուղեծրային թռիչքը, հավանաբար, կարող է կայանալ հաջորդ տարի: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ առաջին թռիչքները «կարող են չաշխատել», գրոմ է ՌԻԱ Նովոստին։ Օգոստոսին Starship տիեզերանավի նախատիպը բարձրացել է միայն 150 մետր, իսկ մի շարք նախորդ փորձարկումներն ավարտվել են պայթյուններով: Մինչդեռ, տիեզերանավը նախատեսված է դեպի Մարս թռիչքների համար: Մասկին և նրա SpaceX ընկերությանը նախկինում քննադատել են տեխնոլոգիաների զարգացման չափազանց հավակնոտ կանխատեսումների համար, սակայն ներդրողները հավատում են խարիզմատիկ գյուտարարին: Օգոստոսի 31-ին Մասկը հարստացել է միանգամից 8 մլրդ դոլարով՝ կտրուկ թանկացան նրա մյուս, Tesla էլեկտրամոբիլներ արտադրող ընկերության բաժնետոմսերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |