Բերլուսկոնին կորոնավիրուսով է վարակվել![]() 3 սեպտեմբերի 2020 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի նախկին վարչապետ, 83-ամյա Սիլվիո Բերլուսկոնին կորոնավիրուսով է վարակվել։ «Առաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդը մի քանի օր Սարդինիայում է եղել, որտեղ հանդիպել է գործարար Ֆլավիո Բրիատորեի հետ։ Ավելի ուշ Բրիատորեի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Բերլուսկոնին ևս թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել, գրում է «Կոմերսանտը»: Նա շարունակում է աշխատել Արկորում գտնվող իր նստավայրից, որտեղ առանձնացել է ինքնամեկուսացման նպատակով։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ՌԴ-ն կարող է բուժօգնություն ցուցաբերել Իտալիայի նախկին վարչապետին։ «Վստահ եմ, որ եթե պահանջվի, նախագահը համապատասխան կարգադրություն կանի»,- ասել է նա։ Բերլուսկոնիի գլխավորած «Առաջ, Իտալիա» կուսակցությունը մասնակցելու է սեպտեմբերի 20-21-ին կայանալիք տարածաշրջանային ընտրություններին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |