Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն![]() 3 սեպտեմբերի 2020 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ից Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ կսկսվեն՝ պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի, յուրաքանչյուրը՝ 10 օր տևողությամբ։ Հավաքները կտևեն մինչև դեկտեմբերի 15-ը։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում, այն չզեկուցվողների թվում էր։ Հավաքներին ներգրավվելու է ընդհանուր 786 քաղաքացի, որոնցից 524-ը` շարքային կազմի, 82-ը` ենթասպայական, 180-ը` սպայական պահեստազորայիններ: Ըստ նախագծի՝ վարժական հավաքներին կներգրավվեն մոտոհրաձգային, հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանության, կապի, հետախուզական, ռադիոէլեկտրոնային պայքարի, ինժեներական և այլ մասնագիտություններով պահեստազորայիններ: Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |