ԵԱԶԲ-ն կորոնավիրուս չունեցողների համար սահմանները բացելու փորձնական ծրագիր կնախաձեռնի

ԵԱԶԲ-ն կորոնավիրուս չունեցողների համար  սահմանները բացելու փորձնական ծրագիր կնախաձեռնի

PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկը նախատեսում է փորձնական ծրագիր իրականացնել՝ կորոնավիրուսի վարակակիր չհանդիսացող քաղաքացիների համար սահմանները բացելու նպատակով: Այդ մասին Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուրսուլթան տեսակամրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Տիգրան Սարգսյանը:

Եվրասիական զարգացման բանկն առաջարկել է ծրագիրն իրականացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ղրղզստանի մասնակցությամբ, գրում է «Առավոտը»։

Ըստ այդմ, մարդկանց ազատ տեղաշարժի հնարավորությունն ապահովելու նպատակով նախատեսված ծրագրից կարող են օգտվել այն անձինք, որոնք կարող են բժշկական փաստաթուղթ ներկայացնել, որ կորոնավիրուսի կրող չեն:

Սեպտեմբերի 2-ին մեկնարկել է Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամի առաջին նախաձեռնությունը. ԵԱՏՄ երկրների համար հայտարարվել է Covid-19- ի դեմ պայքարի թվային ինտեգրացիոն լավագույն լուծումների մրցույթ: Հիմնադրամը, ընդհանուր առմամբ, 10 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուսի պայքարի դեմ ծրագրերին:

Հիմնադրամը ղեկավարում է Տիգրան Սարգսյանը:

Ծրագրի շահառուներ կարող են դառնալ թվային տեխնոլոգիաներով աշխատող ընկերությունները, որոնք զբաղվում են մարդկանց, ապրանքների փոխադրումներով, նաև՝ բժշկական փոխհամագործակցության ցանցերը: Կոմերցիոն ծրագրերին, որոնք կենթադրեն վճարովի ծառայություններ, գումարները կտրամադրվեն վարկերի տեսքով, իսկ այն ծրագրերը, որոնք կվերաբերվեն անդամ պետությունների կողմից մարդկանց ներուժի օգտագործմանը, կիրականացվեն դրամաշնորհային ծրագրերի տեսքով: Միակ նախապայմանը հետևյալն է՝ օժանդակություն կստանան այն ծրագրերը, որոնք նախատեսված են ամենաքիչը երկու երկրի համար:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---