Covid-19-ի 3 նոր դեպք՝ Արցախում

Covid-19-ի 3 նոր դեպք՝ Արցախում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ի դրությամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք, բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվել են մեկուսացման մեջ, հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Ընդհանուր առմամբ, Արցախում կորոնավիրուս է հաստատվել 315 մարդու մոտ, որից 270-ը բուժվել է:

Սեպտեմբերի 7-ի դրությամբ փաստացի բուժվում է 43, ընդհանուր առմամբ մեկուսացված է 64 քաղաքացի: 2 հիվանդ ծանր վիճակում են, 8-ը՝ միջին ծանրության:

Թեստավորվել է 191 անձ, ընդհանուր առմամբ կատարվել է 12,181 փորձանմուշի հետազոտություն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---