Վրաստանում Covid-19-ի 34 նոր դեպք կա․ Խուճապի առիթ չեն տեսնում![]() 7 սեպտեմբերի 2020 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակի 34 նոր դեպք է գրանցվել։ Ըստ հիվանդության մշտադիտարկման StopCov կառավարական կայքի, երկրում, ընդհանուր առմամբ, վարակի 1684 դեպք է գրանցվել, որից 1315-ն ապաքինվել է, մահացել է 19-ը։ Կարանտինում 6020 մարդ կա, ստացիոնարում բուժվում է 299-ը։ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն հայտարարել է, որ կորոնավիրուսի լայնածավալ տարածման վտանգ չկա, գրում է Sputnik Georgia-ն։ «Այժմ ներքին շփման ամենաակտիվ շրջանն է՝ ով ուզում էր հանգստանալ, հանգստացավ։ Ես խուճապի պատճառ չեմ տեսնում, ուղղակի պետք չէ չափից շատ ինքնավստահ լինել։ Եվ պետք է հիշել, որ վտանգ կա ամբողջ աշխարհում, նվազ չափով նաև Վրաստանում»,- ասել է նա։ Նա ևս մեկ անգամ հորդորել է բոլորին դիմակ կրել, պահպանել սոցիալական հեռավորությունն ու հնարավորինս խուսափել մարդաշատ վայրերից։ Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում համավարակաբանական իրավիճակը լիովին վերահսկվում է և այս փուլում ավելի մեծ համավարակի փուլ մտնելու վտանգ չկա։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |