Աշխարհի տնտեսության կորուստը կորոնավիրուսից մինչև 2025-ը գնահատվում է $35 տրլն![]() 7 սեպտեմբերի 2020 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով համաշխարհային տնտեսությանը հասցված վնասը չի սահմանափակվի միայն 2020 թվականով։ Էկոնոմիկան խթանելու նպատակով ջանքերը չակտիվացնելու դեպքում մինչև 2025թ․ ընդհանուր բացասական արդյունքը կարող է կազմել $35 տրիլիոն։ Այդպես են վիճակը գնահատել Bloomberg-ի հարցմանը մասնակցող փորձագետները։ Նրանք նշել են, որ այժմ համաշխարհային տնտեսությունը վերականգնվում է կորոնավիրուսային ճգնաժամից հետո, սակայն աճից հետո անխուսափելիորեն անկում կգրանցվի։ «Հարկ կլինի պատվաստել բավականաչափ մեծ թվով մարդկանց, որպեսզի տնտեսական վնասները սկսեն նվազել»,- ասել է Ավստրալական ազգային համալսարանի տնտեսագետ Ուորվիք Մաքքիբինը։ Ըստ փորձագետների` վտանգը տնտեսությանն աջակցության միջոցներին վաղաժամ հրաժարավելու մեջ է՝ երկրների իշխանությունները կարող են դրան գնալ բյուջեի պակասուրդի պատճառով։ Նշվում է, որ պանդեմիայի ընթացքում աշխարհի երկրների կառավարություններն արդեն $20 տրլն են ներդրել տնտեսությանն աջակցելու համար։ ԱՄՆ-ին, Չինաստանին և Գերմանիային հաջողվում է ակտիվորեն վերականգնել տնտեսությունը։ Բայց, ըստ Moody’s-ի, փորձագետ Ռայան Սվիթի, «այս տեմպը դժվար կլինի պահպանել» առանց ֆինանսական աջակցության։ Մի շարք մեծ ընկերություններ արդեն զգուշացրել են առաջիկա կրճատումների մասին, այդ թվում` ավտոմեքենաներ արտադրող Ford Motor Co-ն և United Airlines Holdings Inc ավիաընկերությունը։ Փորձագետները խիստ կարանտինի ռազմավարությունը «չափազանց կոպիտ գործիք» են անվանել, որը լրջորեն վնասում է քաղաքացիների և փոքր բիզնեսի եկամուտներին։ Որպես օրինակ մի երկրի, որը ճիշտ ռազմավարություն է ընտրել կորոնավիրուսի դեմ պայքարում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է Շվեդիան։ Վերջինս այն փոքրաթիվ երկրներից էր, որը հրաժարվեց խիստ կարանտինի միջոցներից 2020-ի փետրվար-մայիս ամիսներին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |