ՌԴ ևս 364 քաղաքացի ՀՀ-ից հայրենիք է վերադարձել![]() 7 սեպտեմբերի 2020 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանից Ռուսաստան է մեկնել այդ երկրի ևս 364 քաղաքացի, փոխանցում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։ Նրանք սեպտեմբերի 6-ին և 7-ին մեկնել են Երևան-Կրասնոդար, Երևան-Սամարա և Երևան-Մոսկվա չվերթերով։ Դեսպանությունը հայտնում է, որ համալիր աշխատանքի շրջանակում Հայաստանից դուրս է բերվել ընդհանուր առմամբ 8000 մարդ։ Կորոնավիրուսի համավարակի պատճառո աշխարհում սահմանափակվել է ավիահաղորդակցությունը։ Սեպտեմբերի 7-ին Ուկրանիան, հաշվի առնելով ՀՀ-ում համավարակի հետ կապված դրական դինամիկան, բացել է իր օդային սահմանը ՀՀ-ից մեկնողների համար։ Կառավարության որոշմամբ՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |