Բժիշկները Նավալնուն դուրս են բերել արհեստական կոմայից․ Վիճակը բարելավվում է![]() 7 սեպտեմբերի 2020 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Բեռլինի «Շարիթե» կլինիկայի բժիշկները ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն հանել են բժշկական կոմայից և աստիճանաբար անջատում են թոքերի արհեստական օդափոխության սարքից, փոխանցում է Meduza-ն։ Ըստ կլինիկայի հաղորդագրության՝ Նավալնին սկսել է արձագանքել շրջապատի ազդակներին, վիճակը բարելավվում է։ Կլինիկայից նշել են, որ դեռ վաղ է խոսել Նավալնու առողջության վրա թունավորման թողած հնարավոր երկարաժամկետ հետևանքների մասին։ Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ էր հայտնվել օգոստոսի 20-ին։ Նա իրեն վատ էր զգացել Տոմսկ-Մոսկվա չվերթի ժամանակ, ինչից հետո ինքնաթիռը հարկադրված վայրէջք էր կատարել Օմսկում, քաղաքական գործչին հոսպիտալացրել էին։ Երկու օր անց նա Բեռլին էր տեղափոխվել։ Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի իշխանությւոնները հայտնել էին, որ նրան թունավորել են «Նովիչոկ» խմբին պատկանող քիմիական նյութով։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |