Եգիպտոսում 2500-ամյա կնքված 13 սարկոֆագ է հայտնաբերվել![]() 9 սեպտեմբերի 2020 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսում Սաքքարայի գերեզմանատանը 11 մ գետնի տակ, միմյանց վրա շարված 2500-ամյա փայտե 13 սարկոֆագ է հայտնաբերվել: Դրանք այնքան լավ են պահպանվել, որ որոշ դեպքերում չեն վնասվել անգամ ներկանյութերը: National Geographic-ի փոխանցմամբ՝ հնէաբանները վստահ են, որ դագաղները կնքվել են թաղման պահին: Ենթադրվում է, որ Սաքքարան ծառայել է գերեզմանաքաղաք Եգիպտոսի երբեմնի մայրաքաղաք Մեմֆիսի համար։ Երեք հազարամյակ եգիպտացիներն այստեղ են թաղել իրենց մահացածներին, դրա համար Սաքքարան հնագիտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Սաքքարայում ազնվականներին թաղել են շքեղ դամբարաններում: Նման գերեզմաններ ավելի հեշտ է գտնել, և դրանք պարբերաբար թալանվել են։ Այնուամենայնիվ, վերջին պեղումների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվել են նաև միջին կամ աշխատավոր խավի մեռյալներ: Ներկայումս ուսումնասիրվում է՝ ովքեր են դագաղում, և ինչ կարգավիճակ են ունեցել այդ անձինք: Սա կարող է ավելի ընդլայնել աշխարհի պատկերացումները հին եգիպտական սովորույթների վերաբերյալ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |