Փոխնախարար․ էլ.շտեմարանի ներդրմամբ մեքենայի դիմապակուն տեխզննման կտրոն չի փակցվի

Փոխնախարար․ էլ.շտեմարանի ներդրմամբ մեքենայի դիմապակուն տեխզննման կտրոն չի փակցվի

PanARMENIAN.Net - Էլեկտրոնային շտեմարանի ներդրմամբ ավտոմեքենաների դիմապակիներին տեխնիկական զննության կտրոններ այլևս չեն լինելու։ Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

«Ինչ վերաբերում է սակագնին, ապա կառավարության որոշմամբ հաստատված է առավելագույնը 8000 դրամ և 2500 դրամ՝ կտրոնի հետվերադարձի համար», - ասել է նա՝ հավելելով, որ նոր սակագնի ձևավորման համար համապատասխան հայտ պետք է ներկայացնեն ՀԾԿՀ, գրում է Aysor.am-ը:

ԼՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը փոխնախարարից հետաքրքրվել է՝ արդյոք բավարար է տեխզննման կայանների թիվը: Ի պատասխան Սիմոնյանը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ 39 լիցենզիա կա՝ մոտ 50 հոսքագծով, որտեղ հնարավոր է մեքենաների տեխզննում իրականցնել:

«Լրացուցիցչ 10-15 կայան պետք կլինի: Ապահովված է նաև մարզային բաշխվածությունը», - ասել է նա՝ բացառելով, որ մարզերից մեքենաները հասնեն Երևան՝ տեխզննություն անցնելու:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---