Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք կա![]() 9 սեպտեմբերի 2020 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (Covid-19) 1 նոր դեպք, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքից է: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ։ Առողջացել է ևս 6 քաղաքացի: Համավարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 317 մարդու մոտ, որից 283-ը հաղթահարել է այն: Փաստացի բուժում է ստանում 32, ընդհանուր մեկուսացված է 49 քաղաքացի: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 131 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12,502 փորձանմուշի հետազոտություն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |