114 դպրոցի տնօրենը վերականգնվել է պաշտոնում․ Ազատման հրամանը չեղարկվել է![]() 9 սեպտեմբերի 2020 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Երևանի համար 114 դպրոցի տնօրենը, որն աշխատանքից ազատվել էր համացանցում տարածված տեսանյութի պատճառով, վերականգնվել է աշխատանքում։ Տեղեկությունը հաստատել է ինքը՝ Ռուզաննա Կոստանյանը, գրում է «Հայկական ժամանակը»։ Նա ամիսներ առաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից խիստ նկատողություն էր ստացել, հետո նաև՝ ազատվել աշխատանքից։ Պատճառը դպրոցում ավարտական վկայագրեր հանձնելու ժամանակ արված տեսանյութն էր, որտեղ երևում էր, որ շրջանավարտները և տնօրենը չեն պահպանում արտակարգ դրության ընթացում սահմանված հակահամաճարակային կաննոները: Տնօրենը դատի էր տվել ԿԳՄՍՆ-ին։ Ինչպես տեղեկացրել է Կոստանյանը, դատը դեռ չի եղել։ Վարչական դատարանը կասեցրել է խիստ նկատողությունը, որոշ ժամանակ անց ԿԳՄՍ նախարարը չեղարկել է ազատման հրամանը, և տնօրենը վերադարձել է նախկին պաշտոնին։ Նա ևս մեկ անգամ շեշտել է՝ այդ օրը հավաք չի եղել, բոլորը գիտեն, թե ինչպես են կատարվում վերջին զանգի արարողությունները։ Այդ օրը նախապես հրահանգվել է, որ աշակերտները գան դիմակներով ու սոցիալական հեռավորություն պահեն, այդպես էլ եղել է, 3 դասարան եկել, ստացել է վկայագրերը։ 4-րդ դասարանն աշխատասենյակ երաժշտությունը միացրած է մտել, տղաներից մեկն առաջ է եկել ու տնօրենին հրավիրել պարի։ «Առանձնապես ինչ-որ պարեր չեն եղել, դա տևեց 2 րոպե, կանոնների նկատմամբ անտարբերություն չի եղել, դե երեխաներ են, 12 տարի այդ դպրոցում սովորել, ավարտել են։ Իրականում չկողմնորոշվեցի, հաստատ չէի ցանկանա՝ այսքան բան լիներ»,- նշել է տնօրենը։ Կոստանյանը հավելել է, որ դեպքից հետո իր համար շատ դժվար է եղել։ Ասել է՝ ուրախ է, որ երկրում օրենք է գործում։ Հունիսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել 114 դպրոցի ատեստատների հանձնման արարողությունից, որտեղ երևում էր՝ ինչպես է տնօրենը պարում աշակերտի հետը։ Հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար տնօրենն ազատվել էր աշխատանքից։ Աշակերտները ստորագրահավաք էին իրականացրել՝ ի պաշտպանություն նրա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |