Հայրերը՝ արձակուրդ, փոքրիկների ծնողները՝ կրճատված աշխատաժամ կարող են ստանալ

Հայրերը՝ արձակուրդ, փոքրիկների ծնողները՝ կրճատված աշխատաժամ կարող են ստանալ

PanARMENIAN.Net - ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է երկու նախագիծ, որոնցով հավելյալ արտոնություններ են նախատեսվում ծնողների համար։

Օրինագծերից մեկն առաջարկում է աշխատանքային օրենսգրքում ներառել նոր տերմին՝ «հայրության արձակուրդ»։

Ըստ դրա՝ երեխայի ծնվելուց 30 օրում նորածնի հայրն իրավունք ունի 5 աշխատանքային օրվա վճարովի արձակուրդ վերցնել և յուրաքանչյուր օրվա համար վճարվել միջին օրական աշխատավարձի չափով։

Մյուս օրինագիծն առաջարկում է նախադպրոցական տարիքի երեխա ունեցողներին թույլ տալ լքել աշխատանքի վայրը մեկ ժամ շուտ՝ առանց աշխատավարձի պահումների։

Նախադպրոցական ուսհաստատությունների աշխատաժամն ավարտվում է ժամը 17:30-ին, ինչի պատճառով երեխայի խնամակալը լրացուցիչ դժվարությունների է բախվում՝ ժամանակից շուտ աշխատավայրը լքելու համար։

Նախագծերը մշակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։

Դրանք դեռ չեն ներառվել Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---