Առաջարկ․ Հայերեն քննություն՝ պատգամավոր դառնալու համար![]() 9 սեպտեմբերի 2020 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է, որ պատգամավորների թեկնածուները նաև հայերենի քննություն հանձնեն։ Մասնավորապես՝ ակնկալվում է, որ օրենքի փոփոխությամբ թեկնածուները պարտավորվեն դիպլոմի հետ ներկայացնել նաև ԿԸՀ-ի տրամադրած հայերենի գրավոր թեստային քննությունն անցնելու մասին վկայագիր: Առաջարկը հիմնավորվում է նրանով, որ պատգամավոր դառնալու չափորոշիչներից բխում է նաև, որ թեկնածուն պետք է տիրապետի հայերենին։ Սահմանադրությամբ և ընտրական օրենսգրքով ամրագրված է, որ ԱԺ պատգամավոր կարող են ընտրվել 25 տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացիություն ունեցող և Հայաստանում բնակվող, ընտրելու իրավունք ունեցող և հայերենին տիրապետող բոլոր մարդիկ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |