Գիտնականները փորձում են բացատրել՝ ինչու է Քենիայում Covid-19-ից համեմատաբար քիչ մարդ մահանում

Գիտնականները փորձում են բացատրել՝ ինչու է Քենիայում Covid-19-ից համեմատաբար քիչ մարդ մահանում

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով հիվանդացած քենիացիների մոտ 80%-ն առանց ախտանիշերի է տանում Covid-19-ը։ Իսկ առհասարակ Քենիայում կորոնավիրուսից մահվան թիվը ցածր է՝ շատ այլ, այդ թվում՝ զարգացած երկրների համեմատ։

Սեպտեմբերի 9-ի դրությամբ Քենիայում վարակվել է 35,356 մարդ, մահացել՝ 599-ը։

Quartz պարբերականը գրում է՝ ենթադրվում է, որ պատճառներից մեկը վիրուսի բարձր տարածվածություն ունեցող քաղաքների հիմնական բնակչությունը երիտասարդ լինելն է։ Տարեցներն ապրում են հիմնակում գյուղական շրջաններում։

Քենիայի բնակչության 2%-ը ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցներ է օգտագործում, ենթադրվում է, որ սա ևս կարող է հավելյալ պաշտպանիչ գործոն հանդիսանալ։

Բոլոր ենթադրություններով հանդերձ, գիտնականները դեռ հստակ պատասխան չունեն և փորձում են բացատրել, թե ինչու է կորոնավիրուսը որոշ երկրների վրա ավելի մեղմ ազդեցություն ունեցել, քան մյուսների: Պատասխանները կարող են օգնել այլ երկրներին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---