Ադրբեջանը Բելառուսին շուկայականից ցածր գնով նավթ է վաճառել![]() 9 սեպտեմբերի 2020 - 19:02 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականի առաջին կեսին Բելառուսն ուկրաինական նավահանգիստներով Ադրբեջանից 5 տանկերով ներկրել է 420,000 տոննա նավթ՝ շուկայական գներից ցածր։ Այս մասին գրում է Turan.az գործակալությունը։ Ըստ Interfax-Azerbaijan-ի` Բելառուսը մեկ բարել ադրբեջանական նավթի դիմաց վճարել է $20.72։ Իսկ SOCAR-ի տվյալներով ՝ 2020-ի առաջին կիսամյակում ադրբեջանական նավթի մեկ բարելի միջին արտահանման գինը կազմել է $42,խ.75: Սրանից հետևում է, որ Ադրբեջանը Բելառուսից նավթը է ներկրել շուկայական գներից էժան։ 2020 թվականի հունվար-հունիսին Բելառուսը ներկրել է $1․24 մլրդ-ի նավթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 61.9%-ով քիչ։ 2020-ին Բելառուսը նավթ է ներկրել 8 երկրից։ Ռուսաստանին է շարունակում մնալ Բելառուսի նավթի ներմուծման առյուծի բաժինը՝ 80%-ը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |